Արթուր Ղազինյան. Ոնց հասկանում եմ, շատ շուտով Մեղրին պայթելու է Երևանի կենտրոնում
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Ղազինյանը, անդրադառնալով երկու օր առաջ ԱԺ կողմից հայհոյանքը քրեականացնելուն, գրում է.
«Ինձ մեկ բան է հետաքրքրում ու նաև անհանգստացնում. այդ ի՞նչ են սրանք պատրաստվում անել ու դրա համար իրենց պետք է ազգովի հայհոյեն,որ որոշել են դա կանխելու համար քրեականացնեն հրապարակային հայհոյելը:
Վերջին անգամ ազատ խոսքը սահմանափակեցին 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին՝ ռազմական դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշումով, որի ուժով արգելեցին իրազեկված մարդկանց ներկայացնել ռազմի դաշտում տիրող իրականությունը՝ սահմանելով աստղաբաշխական տուգանքներ:
Ու տեսանք, թե ինչ եղավ արդյունքում. հորիվեց «հաղթելու ենք» դավաճանական կեղծիքը, մարդկանց ուղարկեցին մսաղացի մեջ և թշնամուն հանձնեցին Արցախի մեծ մասը:
Հիմա արգելել են լրագրողների մուտքը Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր, թույլ չեն տալիս նկարահանումներ իրականացնել, համայնքների ղեկավարներին արգելում են տեղեկություններ հայտնել սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Պատկերացնում ե՞ք ինչ են անում, որ վախենում են մենք դրա մասին իմանանք ու իրենց հայհոյենք:
Ոնց հասկանում եմ, շատ շուտով Մեղրին պայթելու է Երևանի կենտրոնում . . .»։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Պետրոսյան. Իշխանությունը շուտով կարող է նախագիծ ներկայացնի թարս նայելու համար քրեական պատասխանատվության մասին
- «Փաստ». Հայհոյանքը քրեականացնող օրինագիծ է անցկացնում մի ուժ, որը դարձել է թշնամանքի, հայհոյախոսության հիմնական ներմուծողը
- Իրավաբան. Հայհոյանքը քրեականացնող օրենքն ակնհայտ հակաԻրավական է, և օր առաջ պետք է չեղարկվի
- ՀԺՄ-ն կոչ է անում զերծ մնալ ժողովրդավարության սկզբունքներին, խոսքի ազատությանը հակասող նախագծերն օրենք դարձնելուց
- ԱԺ-ն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը
- Բորիս Նավասարդյանը՝ լրագրող պատգամավորներին. Թե՞ փորձել եք քողարկել ձեր իրական մտադրությունները
- Աշոտ Մելիքյան. Նախկին լրագրող պատգամավորներ, ու՞ր եք նայում և ի՞նչ եք անում
- Զոհրաբյան. Հրավիրեք արտահերթ նիստ, իսկ վիրավորանքը քրեականացնել դեռ կհասցնեք
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին