Քիչ անց կհրավիրվի ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը
Քիչ անց՝ ժամը 10։00-ին կգումարվի ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը։
Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը` ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
Օրակարգում ընդգրկված է յոթ հարց՝
1. Հաշվիչ հանձնախմբի ստեղծում
2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն
3. Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ
4. Մշտական հանձնաժողովների ստեղծում
5. Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ
6. Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում
7. Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ-ում ներկայացված է լինելու երեք խմբակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան», «Պատիվ ունեմ»։
ՔՊ-ն ունի 71 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը՝ 29 պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավոր։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցում համաձայնության են եկել
- «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կլինի Արթուր Վանեցյանը
- Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգը
- «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարն է Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը
- Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին
- Նորընտիր Ազգային ժողովի կազմը