ԱՀԿ․Առանց պատվաստանյութի երկրներին սպառնում է նոր շտամների առաջացումը
Առանց պատվաստանյութի երկրներում կորոնավիրուսային վարակի ինտենսիվ տարածումը մեծացնում է վիրուսի նոր, ավելի վտանգավոր տարբերակների հավանականությունը, ինչը կարող է հանգեցնել առկա դեղերի արդյունավետության նվազմանը: Հետևաբար, COVID պատվաստանյութերի մեծ պաշարներ ունեցող պետությունները պետք է դրանք կիսեն այլ երկրների հետ, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի հատուկ բանագնացների հոդվածում, որն այսօր է հրապարակվել։ Այս մասին գրում է Tass-ը։
«Այն ժամանակ, երբ շատ երկրներ տառապում են պատվաստանյութերի պակասից, այն պետությունները, որոնք ունեն այս դեղերի մեծ պաշարներ, չպետք է դրանք կուտակեն՝ իրենց ամբողջ բնակչության համար: Դա նույնիսկ նրանց շահերից չի բխում․վարակի ինտենսիվ տարածումը առանց պատվաստանյութի երկրներում մեծացնում է հավանականությունը, որ ի հայտ կգան առավել վարակիչ ու վտանգավոր տարբերակներ և կարող է հանգեցնել նրան, որ առկա դեղերի արդյունավետությունը կնվազի», - ասվում է հոդվածում:
ԱՀԿ հատուկ բանագնացները նաև կոչ են անում բնակչության առավել խոցելի խմբերի`բժիշկների, տարեցների, ուղեկցող պաթոլոգիաներով մարդկանց պատվաստումը դարձնել համայնքների առաջնային խնդիր:
«Ռազմավարությունը պետք է հաշվի առնի ԱՀԿ -ի կոչերն ու կանխատեսումները, որ մինչև 2021 թվականի սեպտեմբեր աշխարհի բնակչության առնվազն 10%-ը կստանա պատվաստում, մինչև դեկտեմբեր՝ արդեն 40%-ը, իսկ 2022 թվականի կեսերին՝ 60%-ը», - նշվում է հոդվածում ու ասվում, որ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որ չորս ամսվա ընթացքում 250 միլիոն մարդ պատվաստվի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, և առաջնահերթությունը պետք է լինեն բժիշկներն ու ռիսկի ենթակա մարդիկ:
Պատվաստանյութերից առավելագույնս օգտվելու ԱՀԿ-ի և նրա COVAX գործընկերների կրկնվող կոչերին պետք է ուշադրություն դարձնել, հորդորում են հոդվածի հեղինակները:
Մոտ 3 միլիարդ պատվաստանյութ է բաժանվել ամբողջ աշխարհում, սակայն դրանցից միայն 90 միլիոնն է բաշխվել COVAX մեխանիզմով: Մոտ 60 երկիր օգտագործում է այս մեխանիզմը, սակայն այնտեղ պատվաստումների մակարդակը երեք տոկոսից էլ պակաս է, ընդգծում են հատուկ բանագնացները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին