71 պատգամավոր ընտրեց Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնում
Ութերորդ գումարման Ազգային ժողովը երկրորդ անգամ փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ալեն Սիմոնյանին:
ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց արդյունքները։ Նա հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր։
Քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝
Ալեն Սիմոնյան-71
Մխիթար Զաքարյան- 0
Արթուր Սարգսյան- 0
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, «Հայաստան» խմբակցությունը՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, որն այս պահին կալանավորված է, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Արթուր Սարգսյանի թեկնածությունը, ով նույնպես անազատության մեջ է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահի քվեարկությունն ը դհատվել էր քվեաթերթիկում տառասխալի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ նախագահի քվեարկությունը ընդհատվել է. Տառասխալ կա թերթիկում
- Հայկ Մամիջանյան. ԱԺ ամբիոնը լինելու է բոլոր քաղբանտարկյալների պաշտպանության ամբիոն
- ԱԺ պատգամավոր. Այսօր Բաքվում դատապարտված գերիներից մեկը իմ համաքաղաքացին է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան