Ալեն Սիմոնյանի թեկնածության առաջադրումից առաջ ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը
ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի թեկնածության առաջադրումից առաջ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։
Ինչպես հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, չեն մասնակցելու այդ ապօրինությանը, քանի որ իրենց երկու գործընկերները շարունակում են մնալ անազատության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ութերորդ գումարման նստաշրջանի մեկնարկից ի վեր ընդդիմադիր խմբակցությունները պահանջում են ԱԺ-ում ապահովել «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի ներկայությունը, որպեսզի նրանք էլ կարողանան ընտրել ու ընտրվել։
Նիստը վարող ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանով ասաց՝ պատգամավորները դահլիճում չեն, ինքն էլ որևա բան անել իրավասու չէ։ Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։
Ալեն Սիմոնյանի թեկնածությունը ներկայացրեց ՔՊխմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նա «մեծ պատիվ» համարեց ԱԺ նախագահի թեկնածուի պաշտոնում Ալեն Սիմոնյանի թեկնածության առաջադրման մասին հայտարարել։
«Միասին անցել ենք, թե ընդդիմադիր շրջանում, թե իշխանության տարիներին փորձությունների միջով»,-ասաց Կոնջորյանն ու ընթերցեց Ալեն Սիմոնյանի կենսագրությունը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ պատգամավոր. Այսօր Բաքվում դատապարտված գերիներից մեկը իմ համաքաղաքացին է
- Էլինար Վարդանյանը՝ դատախազությանը. Իրավագիտությունից հեռու էս ի՞նչ մեկնաբանություններ եք անում
- Տիգրան Աբրահամյան. ԱԺ-ում խրամատ փորելու, դիրքային ենթակառուցվածքներ ներդնելու տրամադրություն է
- «ԱԺ-ում սահմանափակումներն աննորմալ են, աբսուրդ, ստորացուցիչ, նաև՝ հակասահմանադրական»
- Արծվիկ Մինասյան. «Շատ ուրախ կլինենք տեսնել, թե ինչ ծպտուն է հանել Դատախազությունը»
- ԱԺ-ում «Հայաստան»-ի պատգամավորներն ի նշան բողոքի ձեռքերով հարվածներ հասցրեցին սեղաններին
- Պատգամավորների երդումից հետո հնչեցին ծափահարություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան