Քաղաքացիները՝ Աննա Հակոբյանին. Ամոթ Ձեզ, հուսով եմ ամոթի համար տուգանք չկա
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Եռաբլուրից մի լուսանկար է հրապարկել ու մասնավորապես գրել.
«Մենք ձեզ հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք, եւ անիծված լինենք հավիտյանս, եթե այդ պարտքը շատ արագ չհատուցենք։
Սիրում եմ ձեզ ձեր մայրերի չափ, հպարտ եմ ձեզանով ձեր մայրերի չափ, կարոտում եմ ձեզ ձեր մայրերի չափ, ուզում եմ ձեզ մոտ գամ՝ ձեր մայրերի չափ։
Բայց պարտք ունենք ձեր առաջ, այն մարելուց հետո միայն կհանդիպենք»։
Քաղաքացիներից շատերը գրառումը որակել են ցինիկ։ Ներկայացնում են գրառման ներքո թողած մեկնաբանություններից մի քանիսը.
«Իսկ երբ հրամանատարական բունկերներում էկրանների վրա տեսնում էիք , թե ոնց են էս երեխեքը հօդս ցնդում, էլի ցավո՞ւմ էիք։
Բա որ ցավում էիք, ինչի էիք պատերազմի օրերին զինվոր-զինվոր խաղում մի քանի կանանց հետ, գայիք, նստեիք սգացող մայրերի կողքին, բռնեիք նրանց ձեռքը, այ էդ ժամանակ կհավատայի ձեր անկեղծությանը: Պատժեք դավաճաններին, զինեք բանակը, այլ ոչ թե պարգևավճարներ բաժանեք պետական ապարատին, արժանի գնահատական տվեք յուրաքանչյուր հերոսի սխրանքին, այլ ոչ միայն մամուլում բարձրաձայնվածներին, շատերի ընտանիքները ուժ ու ռեսուրս չունեն մամուլում գոռալու, բայց հերոսական սխրանքներ կան ստվերում մոռացված,
բառերը սին են, արդար ապրեք!!!!»։
«Աննկարագրելի և անսահման ցինիզմ։ Սա անբացատրելի է»։
«Իհարկե բառեր գրելը հեշտ է, իսկ իրականում այսօրվա կառավարությունը մտածում է իրենք իրենց պարգևատրեն ու խորհրդարանի անվտանգությունը բարձրացնեն, թե սահմանի համար էլ ով պիտի մտածի Աստված գիտի,թե մեր երկրի խնդիրները ով պիտի լուծի,էլի Աստված գիտի:Երբ հայրենիքը վտանգի մեջ է, բոլորն անցնում են գետնի տակ, իսկ հայրենասեր սերունդը կամ հավերժի ճամփորդ են դառնում, կամ գերի ընկնում,կամ էլ անհետ կորչում, իսկ դուք շարունակեք ցույց տալ, որ մտահոգ եք:
Մտահոգ էին մեր ոսկե սերունդը, մտահոգ ենք մենք, որ ապրում ենք սահմանում ու լավ բան տեսնելու ու երազելու փոխարեն` թշնամու դրոշներն ենք տեսնում: Ամեն օր ասեք բառեր, օդում,համացանցում, իսկ թշնամին ոչինչ չի ասում, ամեն օր նոր ցանկություններ է առաջ բերում»։
«Պարգևավճար բաժանելով եք հզոր հայրենիք հզոր բանակ ստեղծելո՞ւ։ ՄՈԹ ՁԵԶ ՀՈՒՅՍՈՎ ԵՄ ԱՄՈԹԱՆՔ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՉԿԱ»։
«Եթե մի ստվար զանգվածի զոմբիացրել եք, չի նշանակում, որ բոլորս ենք անուղեղ, ցինիզմդ սահման չունի, տիկին Էրատո»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան