Արամ Ա. Կաթողիկոսը հրավիրվել է G20 ֆորումին որպես հիմնական բանախոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին որպես հիմնական բանախոս: Այս մասին տեղեկանում ենք Մեծի տանն Կիլիկիո ֆեյսբուքյան էջից։
«Վեհափառ Հայրապետ Արամ 1-ինը հրավիրվել է որպես հիմնական բանախոս՝ մասնակցելու G20 երկրների միջկրոնական ֆորումին։ Կաթողիկոս Արամ 1-ինը կխոսի «Կրոնական առաջնորդների ու ինստիտուտների դերը՝ Արաբական տարածաշրջանում ճգնաժամի արձագանքման հարցում» թեմայով»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ G20 Միջկրոնական Ֆորումը տեղի կունենա Իտալիայի Բոլոնիա քաղաքում սեպտեմբերի 12-14-ին, որին կմասնակցեն կրոնական առաջնորդներ, գիտնականներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։