Արծվիկ Մինասյան. «Շատ ուրախ կլինենք տեսնել, թե ինչ ծպտուն է հանել Դատախազությունը»
ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանը մեկնարկից հետո արդեն երկրորդ անգամ ընդմիջվեց։
Նիստը վարողը՝ պատգամավորներից ամենաավագ Կնյազ Հասանովը հայտարարեց մեկ ժամ ընդմիջման մասին։ Մինչ այդ ընմիջում էր հայտարարվել «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի պահանջով, որին միացել էր նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը։
Հիշեցնենք, որ մինչ ընդմիջումը ընդդիմադիր խմբակցության պատգամավորները Հասանովին խնդրեցին, հորդորեցին, առաջարկեցին, որ ԱԺ հրավիրվի գլխավոր դատախազը, որպեսզի իրավական պարզաբանումներ ներկայացնի խմբակցության ազատազրկված երկու պատգամավորների՝ Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի մասին, որոնք այսօր նիստին չեն կարողացել ներկայանալ։
«Մեր երկու գործընկերները պետք է լինեն ազատության մեջ, իսկ գլխավոր դատախազությունը պարտավոր էր գործել Քրեական դատավարության օրենսդրության կանոններով, կիրառել խափանման միջոցը փոխելու մասին որոշում»,-ընդմիջմանը նախորդած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով, եթե բավարար հիմքեր ուներ քրեական հետապնդումը շարունակելու, ազատությունից զրկելու համար, ապա գլխավոր դատախազը կարող էր այդ միջնորդությամբ դիմել խորհրդարանին։
Պատգամավորն ասաց, չնայած դրան գլխավոր Դատախազությունը ծպտուն չի հանել։ Դահլիճից հուշեցին՝ հենց նոր հաղորդագրություն է տարածել։
«Շատ ուրախ կլինեն տեսնել, թե ինչ ծպտուն է հանել դատախազությունը, ընդմիջումից հետո կանդրադառանամ դրան»,-նշեց Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունից հայտնում են՝ Վարդևանյանի նամակի պատասխանը հանձնել են «Հայփոստ»-ին
- Թևանյան. Բացակա պատգամավորների մասով տեղի է ունենում ալիևություն
- ԱԺ-ում «Հայաստան»-ի պատգամավորներն ի նշան բողոքի ձեռքերով հարվածներ հասցրեցին սեղաններին
- «Հայաստան» դաշինքի պատգամավորները նիստին մասնակցում են ազատազրկված համայնքապետերի լուսանկարներով շաիկներով