Հայկ Մամիջանյան. ԱԺ ամբիոնը լինելու է բոլոր քաղբանտարկյալների պաշտպանության ամբիոն
«Քանի մենք այստեղ ենք, այս ամբիոնը լինելու է բոլոր քաղբանտարկյալների պաշտպանության ամբիոն»,-ելույթ ունենալով ԱԺ-ում՝ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, քանի որ ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս իրականացնել իրենց գործառույթները, այսօր խոսում են երկու քաղբանտարկյալների մասին, սակայն առաջաիկայում բարձրաձայնելու են բոլոր այն ընկերների անունները, որոնք այս պահին ապօրինի պահվում են անազատության մեջ իրենց քաղաքական հայացքների համար։
«Առաջնային մանդատի կրող, ժողովրդի ձայնն այստեղ ներկայացնող անձանց թույլ չեն տալիս իրականացնել իրենց գործառույթները»,-ասաց նա։
Մամիջանյանը ԱԺ նախագահի պաշտոնում «Պատիվ ունեմ» խմբակցության անունից առաջադրեց «Հայաստան» դաշինքից ընտրված Արթուր Սարգսյանի թեկնածությունը, որն այժմ կալանավորված է։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ նախագահի թեկնածու էր առաջադրել Մխիթար Զաքարյանին, որ նույնպես գտնվում է անազատության մեջ։ Զաքարյանին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Մամիջանյանը, ներկայացնելով Արթուր Սարգսյանին, ասաց. «Նա եղել է ինքնապաշտպանական ջոկատների կազմակերպիչներից 44-օրյա պատերազմում ու դրան հաջորդող ժամակահատվածում։ Գիտե՞ք, վերջին ընտրություններից հետո շատերը դժգոհում էին, ասում էին՝ ազգի հետ մի բան էն չի։ Բայց ես ուզում եմ ասել, ազգի հետ ամեն ինչ նորմալ է, ազգը ընտրել է իրեն ներկայացնելու կռված ու կռվող տղեքի։ Այ իշխանություն կոչվածները չեն թողնում, որպեսզի ազգընտիր պատգամավորներն իրենց պարտականությունները կատարեն, այնպես որ մեղադրանքի սլաքները պետք է ուղղել այն անձանց ուղղությամբ, որոնք որոշել են Ազգային ժողովը վերածել հակասահմանդրական կառույցի»։
Մամիջանյանը ներկայացրեց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի կենսագրությունը։
«Եթե իշխանությունը շարունակի պատանդ պահել ԱԺ պատգամավորներին, ապա «Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես չի կարող մասնակցել հակասահմանդրական ընտություններին»,-ասաց Մամիջանյանը։
Ու քանի որ ԱԺ նախագահի՝ ընդդիմադիր խմբակցությունների առաջադրած թեկնածուներին ելույթի հնարավորություն չտրվեց, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը՝ ներկա չգտնվելով Ալեն Սիմոնյանի՝ որպես ԱԺ նախագահի թեկնածու ներկայացմանը, ելույթին։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանի թեկնածության առաջադրումից առաջ ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը
- ԱԺ պատգամավոր. Այսօր Բաքվում դատապարտված գերիներից մեկը իմ համաքաղաքացին է
- Էլինար Վարդանյանը՝ դատախազությանը. Իրավագիտությունից հեռու էս ի՞նչ մեկնաբանություններ եք անում
- Տիգրան Աբրահամյան. ԱԺ-ում խրամատ փորելու, դիրքային ենթակառուցվածքներ ներդնելու տրամադրություն է
- «ԱԺ-ում սահմանափակումներն աննորմալ են, աբսուրդ, ստորացուցիչ, նաև՝ հակասահմանադրական»
- Արծվիկ Մինասյան. «Շատ ուրախ կլինենք տեսնել, թե ինչ ծպտուն է հանել Դատախազությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան