Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ վերացվել է անհատ ձեռնարկատեր Սուրեն Հովհաննիսյանին պատկանող հացի արտադրամասի (Արարատի մարզ, գ. Այնթապ) գործունեության կասեցումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Տնտեսավարողը կատարել է Տեսչական մարմնի բոլոր հանձնարարականներն ու վերացրել սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՏՄ. «Բանդիվան Կաթ»-ի պանրի արտադրամասի կասեցումը վերացվել է
- «Բանդիվան Կաթ» ՍՊԸ կաթնամթերքի և մսամթերքի արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում