Թևանյան. Բացակա պատգամավորների մասով տեղի է ունենում ալիևություն
Հաշվիչ հանձնախմբի կազմում ընդգրկված կլինի ինը պատգամավոր։ Ինչպես հայտարարեց նիստը վարող ՔՊ-ական պատգամավոր Կնյազ Հասանովը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հանձնախմբի կազմում կլինի վեց անդամ, «Հայաստան» խմբակցությունից՝ երկու անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ մեկ անդամ։
Այս նախագծին կողմ քվեարկեց գրանցված 104 պատգամավորներից 65-ը կողմ քվեարկեցին, դեմ քվեարկեց մեկ պատգամավոր, ձեռնպահ՝ 14։ Որոշումն ընդունվեց։
Մինչ խմբակցությունները կառաջադրեին հանձնախմբում իրենց անդամներին, «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Անդրանիկ Թևանյանը Հասանովին առաջարկեց լսել ոչ թե ԱԺ-ում նստածներին, այլ՝ հետևել ԱԺ կանոնակարգ օրենքին։
«Ես ձեզ հասկանում եմ, Դուք ասում եք՝ ժողովուրդ ջան, հանգամանքերի բերումով ավելի շուտ եմ ծնվել, վարում եմ նիստը, եկեք շուշուտ անենք, գնանք տներով։ Մտքում էլ երևի ասում եք, անիծվի այն օրը, երբ ես նստեցի այս փոշեծծիչի ղեկին»,-վարման կարգով իր խոսքում ասաց Թևանյանը։
Նրա խոսքով, բացակա պատգամավորների մասով տեղի է ունենում ալիևություն։
«Ալիևը պահել է մեր գերիների, ասում է՝ եկեք, բանակցենք։ Հիմա նույնը պատանդի կարգավիճակով պահվում են մեր ընկերները, ասում եք՝ եկեք նիստը անցկացնենք։ Դա հնարավոր չէ, քանի որ ԱԺ-ն համալրված չէ։ Պատանդի կարգավիճակից մեր գործընկերները պետք է դուրս գան, քանի որ փոխված է նրանց սահմանդրաիրավական կարգավիճակը»,-նշեց Թևանյանը՝ ստեղծված իրավիճակը որակելով արտառոց ու արտասովոր։
Նիստը վարողը Հասանովը կրկնեց՝ թողեք Ազգային ժողովը վերջանա, հաստատվի, ԱԺ նախագահ, տեղակալներ ու հանձնաժողովների նախագահներ ընտրվեն, որից հետո այդ հարցերը առաջ կքաշվեն։
Մասնագիտությամբ իրավաբան, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ իր խոսքում ասաց՝ հինգ օր առաջ դիմել է դատախազին պատգամավորների խափանման միջոցի վերաբերյալ ու մինչ օրս պատասխան չի ստացել։
«Այսինքն, Ձեր ասած իրավական կառույցների ներկայացուցիչները մինչև այսօր պատասխան չեն կարողանում տալ»,-ասաց Վարդևանյանն ու Հասանովին հիշեցրեց՝ նա ունի բոլոր լիազորությունները, ինչ ԱԺ նախագահը։
Նա առաջարկեց Հասանովին ԱԺ հրավիրել գլխավոր դատախազին, որպեսզի նա էլ պարզաբանում տա։
Նույն խմբակցության իրավաբան-պատգամավոր Արթուր Ղազինյանն էլ հիշեցրեց, որ գլխավոր դատախազը հաշվետու է ԱԺ-ին։
«Հետևաբար կարծում եմ, որ մենք այսօր կարիք ունենք դատախազին լսելու, նա պետք է ներկայացնի պարզաբանումներ, թե ինչով է պայմանավորված Ազգային ժողովի չհամալրված լինելու հանգամանքը։ «Հայաստան» խմբակցությունը համալրված չէ, հաղթահարված չէ պատգամավորի անձեռմխելիությունը»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում «Հայաստան»-ի պատգամավորներն ի նշան բողոքի ձեռքերով հարվածներ հասցրեցին սեղաններին
- Կաթողիկոսը՝ պատգամավորներին. Աղոթում ենք, որ Աստված իմաստություն պարգևի ձեզ
- Պատգամավորների երդումից հետո հնչեցին ծափահարություններ
- «Հայաստան» դաշինքի պատգամավորները նիստին մասնակցում են ազատազրկված համայնքապետերի լուսանկարներով շաիկներով
- ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի պատերազմում զոհվածների հիշատակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան