Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 665 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 665 նոր դեպք: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 2 286 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 23 պացիենտ: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 20 661 թեստ, այստեղից 10 041 -ը՝ հակագենի արագ և 10 620-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 423 843 դեպք: Այստեղից ապաքինվել է 386 998 մարդ, մահացել 5 876 պացիենտ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 506 780 մարդ, օրեկան՝ 11 126:
Երեկ, օգոստոսի 1-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 654 նոր դեպք, ապաքինվել է 1 319 պացիենտ, մահացել է 33 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները