«Սրանց ցինիզմը չափ ու սահման չունի». Քաղաքագետը Աննա Հակոբյանի գրառման մասին
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝Աննա Հակոբյանի, զոհված զինծառայողների մասին գրառմանը։
«Սրանց ցինիզմը չափ ու սահման չունի...
Աննա֊Էրատոն, ում ամուսնու կողմից դիտավորյալ սանձազերծած և պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բոլոր առաջարկները միտումնավոր մերժած, որի արդյունքում սարսափելի մարդկային,տարածքային, նյութական և բարոյական մեծ կորուստներ ունեցանք, առանց ամաչելու Եռաբլուրից լուսանկար է հրապարակել և "բացահայտել", որ նրանք այդ տղաներին "հզոր, արդար և ծաղկուն հայրենիք են պարտք"...
Պարզվում է, Աննա֊Էրատոն սա հասկացել է պատերազմից 8 ամիս անց, այլ ոչ թե բունկերում, որտեղ պետք է չգտնվեր, բայց, ըստ նրա ամուսնու, բարոյական աջակցություն էր ցուցաբերում գեներալներին և առաջին իսկ օրվանից տեղյակ է եղել մեր վիճակի մասին և մատը մատին չի տվել, որ պատերազմն օր առաջ կանգնի,որ մեր զինվորները չզոհվեն և մեր հայրենիքը չունենա տարածքային և նյութական ահռելի կորուստներ...
Ի դեպ, Աննա՛, լինելով կապիտուլյանտ և թուրքի կողմից ծնկված, Նիկոլդ չի կարող Հայաստանը դարձնել հզոր և ծաղկուն, իսկ արդարի մասին խոսք լինել չի կարող...
Պարտվածը երբեք չի կարող փոխել աղետալի գործընթացները, որոնք սկսվում են պարտությունից հետո և որը մենք ունկնդրում ենք ամեն օր...
Աննա֊Էրատո, մոլագարի նման մի տեղադրի ձեր զոհաբերածների շիրիմների լեւսանկարները, գնա լավ առիթով մի տեղ լուսանկարվի ու դրանք տարածի...»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան