Օձունի 11 հերոսների համար կանգեցվեց խաչքար
Օրերս, Օձուն համայնքում տեղի է ունեցել 2020 թ.-ի 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման հանդիսավոր արարողություն։
Օձունը Պատերազմին տվել է իր 11 ռազմիկներին.
Գևորգ Կիրակոսյան
Արման Ղուլյան
Արման Աղվանյան
Արտակ Սուքիասյան
Դավիթ Դավիթավյան
Դավիթ Բեջանյան
Էրիկ Խաչատրյան
Էրիկ Աբրահամյան
Միշա Գրիգորյան
Սուրեն Խեչումյան
Վահե Ղահրամանյան
Խաչքարի կանգնեցման մտահաղացումը և իրագործումը մոսկվայաբնակ բայց օձնեցի բարերարինն է,իսկ օծման արարողությունը կատարել է Գուգարաց թեմի առաջնորդը։