Հերթական լարվածությունը Իրան-Իսրայել հարաբերություններում․ իրանագետ
Իրանագետ Գարիկ Միսակյանը գրում է․ «Օրեր առաջ դեպի ԱՄԷ ուղևորվող իսրայելյական նավը խոցվել էր անհայտ հարվածային ԱԹՍ-ների կողմից, որի արդյունքում սպանվել էին նավի ռումինացի կապիտանը և նավի անվտանգության անգլիացի աշխատակիցներից մեկը։
Նավի վրա հարձակումից հետո Իսրայելի վարչապետ Նավթալի Բենատը այս հարձակման համար մեղադրել է Իրանին և միջազգային հանրությունից պահանջել ԻԻՀ իշխանություննուրին հասկացնել, որ մեծ սխալ են կատարել։ Միևնույն ժամանակ իսրայելական կողմը սպառնացել է, որ համարժեք պատասխան է տալու Իրանին։
Այս իրադրության վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետն Իրանին մեղադրել է Բրիտանիայի քաղաքացու միտումնավոր սպանության համար և հայտարարել, որ Լոնդոնը ամբողջ աշխարհի իր դաշնակիցների հետ քննարկում է Իրանին ընդհանուր պատասխան տալու մեխանիզմները։
Իսրայելի և Մեծ Բրիտանիայի այս հայտարարություններին ի պատասխան Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել և նշել, որ Իրանը ի զորու է պաշտպանել իր պետական շահերն ամենուր և առանց հապաղելու պատասխանելու է թշնամական ցանկացած գործողության։
Կարելի է ասել, ստեղծվել է բավականին զգայուն իրավիճակ։ Ճիշտ է, չկա որևէ ապացույց, որ ԱԹՍ-ները պատկանել է Իրանին, բայց արդեն բոլոր սլաքներն ուղղվել են Իրանի դեմ, և օգոստոսի 3-ին պաշտոնապես Իրանի նախագահ դառնալուց հետո Էբրահիմ Ռայիսին ևս մեկ լուրջ միջազգային մարտահրավեր է ունենալու լուծելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան