Pfizer-ը և Moderna-ն բարձրացնում են կորոնավիրուսi պատվաստանյութերի գները
Pfizer (Ֆայզեր) և Moderna (Մոդերնա) դեղագործական ընկերությունները բարձրացրել են Եվրամիության համար իրենց կորոնավիրուսային պատվաստանյութերի գները, գրում է Euronews-ը՝ հղում անելով Financial Times-ին։
Բրիտանական հրատարակության տվյալներով ՝ այժմ Pfizer-ի մեկ չափաբաժինը կարժենա 19,50 եվրո՝ 15,50 եվրոյի փոխարեն, ինչպես նախկինում էր: Այսպիսով, գերմանա-ամերիկյան պատվաստանյութը կթանկանա մոտ 25%-ով:
Միևնույն ժամանակ, Moderna-ի մեկ դեղաչափի արժեքը 19 եվրոյից կբարձրանա 21,50 եվրոյի:
Մշակողները վկայակոչում են փորձերի երրորդ փուլի տվյալները, որոնք ցույց են տվել, որ mRNA պատվաստանյութերն ավելի արդյունավետ են, քան վեկտորային դեղերը: Բացի այդ, դրանց օգտագործումից հետո կողմնակի ազդեցությունների ռիսկը ցածր է, քան ավելի էժան AstraZeneca և Johnson & Johnson պատվաստանյութերը:
Ինչպես պարզել են Financial Times-ի լրագրողները, Եվրամիությունը համաձայնվել է պատվաստանյութը գնել նոր գնով: