
Տիգրան Աբրահամյան. ԱԺ-ում խրամատ փորելու, դիրքային ենթակառուցվածքներ ներդնելու տրամադրություն է
Անվտանգային հարցերի փորձագետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամաբ անդրադարձել է խորհրդարանում իշխանության կողմից իրականացրած անվտանգության միջոցառումներին.
«Իշխանությունը մարտական գործողությունների, սահմանային լարվածության վայրը խառնել է՝ Ազգային ժողովը վերածելով «պոլիգոնի»։
Դրսում ոստիկանության մեծածավալ ուժեր, ներսում «պոլեվոյ» համազգեստով անհաշվելի ԱԱԾ աշխատակիցներ։ ԱԺ-ում խրամատ փորելու, դիրքային ենթակառուցվածքներ ներդնելու տրամադրություն է»։