Հայաստանում հավատարմագրված դեսպանները շաբաթ-կիրակին անցկացրել են Հայաստանի տեսարժան վայրեր այցելություններով
Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը թվիթերում կիսվել է Հաղարծին՝ ընտանիքի այցելության նկարներով։
«Բուռն շաբաթն ավարտվեց կիրակնօրյա արշավով դեպի Տավուշի մարզում գտնվող Դիմաց լեռ և Հաղարծին: Հիանալի օր ընտանիքիս` կնոջս և 2 որդիներիս հետ: Սքանչելի տեսարան»,-թվիթերում գրել է Սխերմերսն ու նկարներ հրապարակել։
ՀՀ-ում ՄԱԿ-ի դեսպան Շոմբի Շարփը կնոջ, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջոն Ալլելոյի հետ այցելել է Նորավանք։
«Մենք վայելեցինք հիանալի ճանապարհորդություն դեպի 13-րդ դարի Նորավանք վանական համալիր և Վայոց ձորի հարակից գինու շրջան լավ ընկերներ դեսպան Լին Թրեյսիի և ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջոն Ալլելոյի հետ: Տանը, որտեղ գտնվում են հայտնի Արենի-1 քարանձավը և հնագույն գինեգործությունը, չի կարելի բաց թողնել նաև տեղական համտեսը: Իմ առաջին այցը «Old Bridge» գերազանցեց մեծ սպասելիքները: Ամեն ինչ իսկապես շքեղ է և արժե այցելել»,-գրել է Շոմբի Շարփն ու նկարներ հրապարակել։