Հենան նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 302-ի
Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 302-ի, 50 մարդ համարվում է անհետ կորած։Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։
Հուլիսի 17-ից տեղատարափ անձրևներ են Չինաստանի կենտրոնում գտնվող Հենան նահանգում, որոնք չեն դադարում մինչ օրս:
11,44 միլիոն մարդ շարունակում է գտնվել աղետի առավել վտնագավոր հատվածներում: Տեղի իշխանությունները հայտնել են, որ ավելի քան 296 հազար մարդ շտապ օգնության կարիք ունի:
Տուժած գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսը կազմել է 876,6 հազար հա, ավերվել է 8 876 շենք: