Աֆղանստանի նախագահ.թալիբներն ավելի դաժան են դարձել
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին ասել է, որ «Թալիբան» շարժման զինյալներն ավելի դաժան են դարձել, քան նախկինում:
«Ոմանք հայտարարում են, որ «Թալիբան»-ը փոխվել է ։ Այո, նրանք փոխվել են, նրանք դարձել են ավելի դաժան», - ասել է Գանին,Աֆղանստանի խորհրդարանում իր ելույթի ժամանակ։Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
Աֆղանստանում բախում է տեղի ունենում կառավարական ուժերի և «Թալիբան» խմբավորման զինյալների միջև, որոնք գյուղական տարածքներում գրավել են զգալի տարածքներ և հարձակում սկսել մեծ քաղաքների դեմ:
Աֆղանստանում անկայունությունն աճում է մինչև սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին Վաշինգտոնը և «Թալիբան» - ի ներկայացուցիչները Դոհայում ստորագրել են պատերազմի ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին խաղաղության համաձայնագիրը:
Այն նախատեսում է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և գերիների փոխանակումից հետո՝ երկխոսության սկիզբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան