ԱԺ նախագահի քվեարկությունը ընդհատվել է. Տառասխալ կա թերթիկում
«ԱԺ նախագահի քվեարկությունն ընդհատվել է»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց հաշվիչ հանձնախմբի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը։
Նա մանրամասնեց, որ քվեաթերթիկում ընդդիմադիր թեկնածուներից մեկի ազգանվան մեջ տեղի է ունեցել տառասխալ։
«Մենք կսկսենք նոր քվեարկություն, այն կտևի կես ժամ»,-ասաց նա։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն էլ առաջարկեց նիստերի ավարտից հետո գումարել լրացուցիչ նիստ՝ 18։30-20։00-ն` քվեարկության արդյունքներն ամփոփելու համար։
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, «Հայաստան» խմբակցությունը՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, որն այս պահին կալանավորված է, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Արթուր Սարգսյանի թեկնածությունը, ով նույնպես անազատության մեջ է։
Քանի որ ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածուներին ելույթի հնարավորություն չտրվեց, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն Ալեն Սիմոնյանին որպես ԱԺ նախագահի թեկնածու ներկայացնելուց առաջ լքեցին նիստերի դահլիճը։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մամիջանյան. ԱԺ ամբիոնը լինելու է բոլոր քաղբանտարկյալների պաշտպանության ամբիոն
- ԱԺ պատգամավոր. Այսօր Բաքվում դատապարտված գերիներից մեկը իմ համաքաղաքացին է
- Էլինար Վարդանյանը՝ դատախազությանը. Իրավագիտությունից հեռու էս ի՞նչ մեկնաբանություններ եք անում
- «ԱԺ-ում սահմանափակումներն աննորմալ են, աբսուրդ, ստորացուցիչ, նաև՝ հակասահմանադրական»
- Արծվիկ Մինասյան. «Շատ ուրախ կլինենք տեսնել, թե ինչ ծպտուն է հանել Դատախազությունը»
- Ձևավորվեց ԱԺ հաշվիչ հանձնախումբը