Ձևավորվեց ԱԺ հաշվիչ հանձնախումբը
Ազգային ժողովը քննարկեց «ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» որոշման նախագիծը, որն ընդունվեց 65 կողմ, 1 դեմ, 14 ձեռնպահ ձայներով:
Այսպիսով, ԱԺ հաշվիչ հանձնախմբում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկված կլինեն Նարեկ Բաբայանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մինասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հովիկ Աղազարյանը և Արուսյակ Մանավազյանը, «Հայաստան» խմբակցությունից` Աշոտ Սիմոնյանը, Ագնեսա Խամոյանը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից` Թագուհի Թովմասյանը:
Առաջիկայում ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամները նիստ կգումարեն և իրենց կազմից կընտրեն նախագահ ու քարտուղար:
Հիշեցնենք, որ առաջին նստաշրջանում նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝
1) հաշվիչ հանձնախմբի ստեղծում.
2) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.
3) Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ.
4) մշտական հանձնաժողովների ստեղծում.
5) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ։
Հարակից հրապարակումներ`
- Թևանյան. Բացակա պատգամավորների մասով տեղի է ունենում ալիևություն
- ԱԺ-ում «Հայաստան»-ի պատգամավորներն ի նշան բողոքի ձեռքերով հարվածներ հասցրեցին սեղաններին
- «Հայաստան» դաշինքի պատգամավորները նիստին մասնակցում են ազատազրկված համայնքապետերի լուսանկարներով շաիկներով