Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ հուլիսի 26-օգոստոսի 1-ի դրությամբ։
«Սևանա լճի մակարդակը հուլիսի 26-օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.72մ (01.08.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 26-օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 11.433մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից օգոստոսի 1-ը ներառյալ՝ 147.133մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 26-օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.092մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 1-ը ներառյալ՝ 131.918մլն. մ³»,- ասում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան