Իրանի նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 73 երկրների 115 պաշտոնյաների ներկայությամբ
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահության խոսնակն ասել է, որ Իրանի 13-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հինգշաբթի օրը իսլամական խորհրդարաանում՝ 73 երկրների 115 պաշտոնյաների ներկայությամբ: Այս մասին գրում է Pars Today-ը։
Սեյեդ Նեզամելդդին Մուսավին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով արարողության անցկացման մանրամասները, նշել է․ «Այս ազգային արարողության կարևորության պատճառով և այն փառահեղ ու արժանապատիվ անցկացնելու նպատակով, հրավիրվել են օտարերկրյա և ներքին հյուրեր: Արարողությունը կանցկացվի առողջապահական արձանագրությունների պահպանմամբ»:
Նա հավելել է, որ համաձայն վերջին տեղեկատվության՝ այս պահի դրությամբ, արարողությանը ներկա գտնվելու պատրաստակամության մասին են հայտարարել 10 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ:
«Հինգշաբթի օրը կայանալիք երդմնակալության արարողությանը կմասնակցեն խորհրդարանի 20 խոսնակ, 11 արտգործնախարար, 10 տարբեր մակարդակների նախարարներ և տարբեր կառավարությունների ղեկավարների ու խորհրդարանների ղեկավարների հատուկ ներկայացուցիչներ՝ խորհրդարանական պատվիրակությունների տեսքով»,-ասել է Մուսավին:
Իրանի խորհրդարանի նախագահության խոսնակը նշել է, որ 11 միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների պաշտոնյաներ և ներկայացուցիչներ նույնպես հայտարարել են Թեհրան այցելելու պատրաստակամության մասին: Նրանց թվում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ՕՊԵԿ-ի, Եվրամիության, Եվրասիայի և Իսլամական միջխորհրդարանական, G8 և Echo կազմակերպությունների ներկայացուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան