Կյանքը երկարացնող մթերքներ
Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքներն օգնում են մեծացնել կյանքի տևողությունը, հայտարարել են Բոստոնի Թաֆթսի համալսարանի և Հարավային Դակոտայի Սու Ֆոլսի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտությունը հրապարակվել է ամերիկյան «Journal of Clinical Nutrition» ամսագրում։Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
Աշխատանքի հեղինակները պարզել են, որ օմեգա-3-ը բարենպաստ ազդեցություն ունի սիրտ-անոթային համակարգի վրա և նվազեցնում է բորբոքումների վտանգը:
Ավելի քան 11 տարվա դիտարկումները ցույց են տվել, որ մարդիկ, որոնց օրգանիզմում հայտնաբերել են օմեգա-3-ի բարձր պարունակություն, միջինը հինգ տարով ավելի երկար են ապրում:
«Մենք հայտնաբերել ենք, որ օմեգա-3-ի մակարդակը կարող է լինել նույն գործոնը, որն ազդում է երկարակեցության վրա, ինչպես օրինակ ծխելը»,-նշել է հետազոտության հեղինակներից Ալեիքս Սալա-Վիլան:
Գիտնականները խորհուրդ են տվել սննդի մեջ օգտագործել սաղմոն, կտավատի սերմեր, պալտուս, թունա, չիա սերմեր։
Ընդ որում ՝ դրանք սննդակարգում ներառել հնարավորինս շուտ, որպեսզի կանխեն քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների զարգացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան