Իրավունք 13:42 02/08/2021 Հայաստան

Դատախազությունից հայտնում են՝ Վարդևանյանի նամակի պատասխանը հանձնել են «Հայփոստ»-ին

Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն՝ արձագանքելով ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարություններին, որոնք վերաբերում են «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամվոր ընտրված ու այս պահին անազատության մեջ գտնվող Արթուր Սարգսյանին և Մխիթար Զաքարյանին ազատ արձակելուն։

Դաախազության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում անհիմն և ակնհայտ քաղաքական շարժառիթներով շահարկվում է «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամվոր ընտրված Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի նկատմամբ տարբեր քրեական գործերով հարուցված քրեական հետապնդման և նախնական կալանքի տակ գտնվելու իրավաչափությունը, նրանց՝ որպես պատգամավորի, անձեռնմխելիությունը, իբրև թե, հաղթահարված չլինելու պատճառաբանությամբ:

Ընդ որում, «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը Աժ-ում հայտարարել է, թե այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությանը պատասխան առ այսօր չի ստացել:

Նախ, հարկ ենք համարում նշել, որ պարոն Վարդևանյանի գրությունն ստացվել է սույն թվականի հուլիսի 27-ին, որի պատասխանը ելքագրվել է հուլիսի 29-ին, իսկ հուլիսի 30-ին հանձնվել է «Հայփոստ»-ին՝ առաքումն իրականացնելու նպատակով: Այսինքն՝ սահմանված ժամկետները հստակ պահպանվել են:

Նկատի ունենալով, որ Ա. Վարդևանյանի հիշյալ գրության վերաբերյալ պաշտոնական պատասխանը լիարժեք ներառում է ՀՀ դատախազության հստակ դիրքորոշումը պատգամավոր ընտրված վերոնշյալ երկու անձանց անձեռնմխելիության հաղթահարման իրավական խնդրի վերաբերյալ, հրապարակում ենք դրա բովանդակությունը՝ ամբողջությամբ: 

«ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ 
«1․(...)
2․ Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո (…)»։

Մեջբերված դրույթից ակնհայտ է, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը վերաբերում է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։ ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության սահմանադրական այս երաշխիքն ակնհայտորեն ենթադրում է, որ քրեական հետապնդումը ՀՀ ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ կարող է սկսվել, իսկ ազատությունից զրկում ենթադրող հարկադրանքի միջոցը կարող է կիրառվել միայն ՀՀ ազգային ժողովի համաձայնությամբ։ Այն ոչ մի դեպքում չի ենթադրում, որ ՀՀ ազգային ժողովից համաձայնություն պետք է հայցվի և Ազգային ժողովը համաձայնություն պետք է տա նաև նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալն անձի նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը կամ արդեն իսկ տեղի ունեցած ազատությունից զրկմանը։

Ավելին, դիմումում նշված անձինք, հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, ազատությունից զրկվել են «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված երաշխիքի պահպանմամբ, այն  է՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Իսկ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նույն հարցով նաև ազգային ժողովի համաձայնությունն ստանալու պահանջ նախատեսված չէ։

Ինչ վերաբերում է Ձեր մատնանշած ԵԴ/0253/01/19 քրեական գործով դատական նիստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից արտահայտված դիրքորոշմանը, բացառապես որի վրա էլ հիմնվել եք դիմում ներկայացնելիս, ապա այն որևէ կապ չունի դիմումում նշված անձանց վերաբերյալ գործերի հանգամանքերի հետ և դրանցով դատավարական վիճակներն ակնհայտորեն տարբեր են։ Նման փաստարկ ներկայացնելիս բացահայտ անտեսել եք, որ այն գործով, որով գլխավոր դատախազի տեղակալը դատական նիստում հայտարարություն է արել, մանդատն ստանալու դեպքում պատգամավորի կարգավիճակ ձեռք բերող ամբաստանյալներից որևէ մեկն ազատությունից զրկված չի եղել և դատարանի նախաձեռնությամբ քննարկվել է ազատության մեջ գտնվող պատգամավորի նկատմամբ հետագայում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակելու դեպքում Ազգային ժողովի համաձայնությունն ստանալու անհրաժեշտության հարցը»։

Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ ՀՀ սահմանադրության համապատասխան իրավակարգավորումների, ինչպես նաև՝ քրեական դատավարության ընթացակարգերի իմաստային խեղաթյուրման փորձերը»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ԱԺ նիստը վարող Կնյազ Հասանովին խնդրեցին խորհրդարան հրավիրել գլխավոր դատախազին, որպեսզի վերջինը ներկայացնի իրավական պարզաբանումներ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:13
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վերին Լարսում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ե՞րբ սպասել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
Սպասե՞լ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին,թե ոչ, ի՞նչ փոփոխություններ են սպասվում տարածաշրջանում։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է...
Աղբյուր` Panorama.am
14:27
Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը ստացանք, ամենի նպատակը նրան լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան
«Քիչ առաջ ստացա Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը։ Այս ամենի նպատակը էդգար Ղազարյանին լռեցնելն է»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}