Էրդողանի հաղորդակցության տնօրեն. Այսպես կոչված օգնության արշավը սկսվեց՝ ցույց տալու մեր պետությունն անգործունակ
Թուրքիայի նախագահի հաղորդակցության տնօրեն Ֆահրեթին Ալթունը կարծում է, թե Թուրքիայում հրդեհների ֆոնին երկրին առաջարկվող օգնությունը Թուրքիային վարկաբեկելու նպատակ ունի։
«Այսպես կոչված օգնության արշավը, որը կազմակերպվել է դրսից և մեկ կենտրոնից, մեկնարկել է գաղափարական դրդապատճառներով՝ ցույց տալու մեր պետությունը անգործունակ և թուլացնելու մեր պետություն-ազգ միասնությունը»,- թվիթերում գրել է Ալթունը։
Ալթունն իր գրառման մեջ նշել է, որ Թուրքիան անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակում է՝ պետության բոլոր միջոցների մոբիլիզացմամբ:
Հիշեցնելով, որ 35 նահանգներում 129 հրդեհներից 122-ը վերահսկողության տակ են վերցվել, Ալթունն ասել է, «մեր Թուրքիան ուժեղ է: Մեր պետությունը կանգուն է: Ինչպես ասել է մեր նախագահը, մենք փոխհատուցելու ենք մեր բոլոր կորուստները, բացի կորցրած կյանքերից, և հանգցնելու ենք այս կրակը, որը այրում է մեզ»:
Նշենք, որ վերջին տվյալներով Թուրքիայում հրդեհի զոհ է դարձել 8 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը Թուրքիայի հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել
- Պուտինը Էրդողանին խոստացել է շարունակել օգնել Թուրքիայում հրդեհների մարման հարցում
- Թուրքիայի հրդեհների հետևանքով մահացածների թիվն ավելանում է