Տոկիո. Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը խոշոր հաշվով պարտության մատնեցին մրցակիցներին
Տոկիոյի Մահուհարի Մես արենայում պայքարի մեջ մտան Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկու անդամ` Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջինը պայքարի մեջ մտավ 77 կգ քաշային Կարապետ Չալյանն, ով ուժերը չափեց Ուզբեկստանից Յալգասբայ Բերդիմուրատովի հետ: Չալյանը հաղթեց 5:0 հաշվով: Հաջորդիվ`1/4 եզրափակիչում հայ ըմբիշը կմրցի Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Ալեքսանդր Չեխիրինի հետ:
Օլիմպիական խաղերի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց Ղրղզստանից Ուզուր Ջուզուպբեկովի հետ և հաղթեց 4։1 հաշվով:
Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը Ֆինլանդիան ներկայացնող Արվի Սավոլաինենն է:
Քառորդ եզրափակչի գոտեմարտերը կմեկնարկեն քիչ ավելի ուշ:
Հարակից հրապարակումներ`
- Տոկիոյում ո՞ւմ հետ վաղը կմրցեն հայ մարզիկները
- Բաչկովը հաղթեց ադրբեջանցի Չալաբիևին
- Տոկիո-2020. Լողորդ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլը
- Տոկիո.Վանաձորցի բռնցքամարտիկ Դարչինյանը քառորդ եզրափակչում
- Հայաստանյան ռեկորդ Տոկիոյում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին