Արմեն Սարգսյանի ստորագրությամբ ՀՀ-ում կատարվել են մի շարք պաշտոնական փոփոխություններ
ՀՀ նախագահի պաշտոնական կայք-էջում տեղադրված պաշտոնական հրամանագրերից տեղեկանում ենք մի շարք պաշտոնավարման փոփոխությունների մասին.
1. Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին.
Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը.
Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին նշանակել է վարչապետ:
2 Սուրեն Պապիկյանին փոխվարչապետ նշանակելու մասին.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արմեն Սարգսյանը Սուրեն Պապիկյանին նշանակել է փոխվարչապետ:
3.Արշակ Կարապետյանին ՊՆ նախարար նշանակելու մասին.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արմեն Սարգսյանը Արշակ Կարապետյանին նշանակել է պաշտպանության նախարար։
4.Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արմեն Սարգսյանը Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է շրջակա միջավայրի նախարար:
5.Նարեկի Մկրտչյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արմեն Սարգսյանը Նարեկ Մկրտչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. ԱԺ-ում խրամատ փորելու, դիրքային ենթակառուցվածքներ ներդնելու տրամադրություն է
- «ԱԺ-ում սահմանափակումներն աննորմալ են, աբսուրդ, ստորացուցիչ, նաև՝ հակասահմանադրական»
- Ձևավորվեց ԱԺ հաշվիչ հանձնախումբը
- 71 պատգամավորով արտահերթում լրացում են կատարելու «Պետական սահմանի» մասին ՀՀ օրենքում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին