ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի պատերազմում զոհվածների հիշատակը
ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքների մեկնարկը տվեց ազգությամբ քուրդ, Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը՝ որպես ամենատարեց պատգամավոր։ Նա 76 տարեկան է։ Որպես ամենատարեց պատգամավոր նա բացել է նաև ԱԺ 6-րդ և 7-րդ գումարման ԱԺ-ների առաջին նստաշրջանները։
Նա ԱԺ է անցել «Քաղաքացիականա պայմանգիր» կուսակցության ցուցակով՝ որպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ։
Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգել Արցախի պատերազմում զոհվածների հիշատակը։
«Երևի իմ տարիքը ինձ թույլ է տալիս մի մեծ խնդրանքով դիմել ձեզ. ես խնդրում և հորդորում եմ իմ եղբայր հայ պատգամավորներին լինել միասնական, հանդուրժող, քանի որ այստեղ ներկա բոլոր պատգամավորների համար առաջնայինը հայ ժողովրդի անվտանգությունն է, երկրի զարգացումը, հզորացումը, և ամենակարևորը՝ հայի պատիվը։ ՈՒստի խնդրում եմ՝ եկեք բարձր պահենք այդ պատիվը»,-ասաց նա։