Աննա Մկրտչյան. Ռիսկեր կան, որ այս անգամ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրվի թուրքի լրտես
«Տեսականորեն այս իշխանությունը կարող է այս անգամ էլ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել թուրքի լրտեսի։ Այ այսպիսի ռիսկեր ու վտանգներ ունենք մենք»,-ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ հարց ուղղելով ՔՊ կողմից որպես ԱԺ փոխնախագահ առաջադրված Ռուբեն Ռուբինյանին։
Մկրտչյանը հիշեցրեց, որ Ռուբինյանն իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում, իսկ դրա մասին որևե տեղեկատվություն հանրությանը չի տրամադրվել։ Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց նաև նախորդ գումարման ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մասին տարածված տեղեկությունները։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործընկերներին խնդրեց որակումներից զերծ մնալ, հակառակ պարագայում շարունակությունը դժվար են պատկերացնում։
ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը մանրամասնեց, որ 2017-ին թուրք ազգայնականի կողմից Ստամբուլում սպանված Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս եղել է Թուրքիայում, իրականացրել է հետազոտություն։
«Ես երբեք դա չեմ թաքցրել։ Կրկին շնորհավորում եմ ձեզ պատգամավոր դառնալու առիթով»,-ասաց Ռուբինյանը։
Մկրտչյանն արձագանեց, որ Ռուբինյանի՝ Թուրքիայում գտնվելու նպատակն ու շարժառիթն իր համար տեսականորեն կարող է լինել «հերթական լրտեսական տառը ստանալը»։
Ի պատասխան ՔՊ-ական պատգամավորների ռեպլիկների, Մկրտչյանն արձագանեց.
«Հասկանում եմ, որ ճշմարտություն լսելը ծանր է, բայց մեծամասնությունը ստիպած է լինելու այս դահլիճում լսել այն»։
Մկրտչյանը Ռուբինյանին ասաց՝ լավ կլինի, որ հաճախ ասի, Արցախի Հանրապետությունում կա քաղաք Շուշի, ոչ թե Շուշա, ինպես հայտարարել է Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։
«Ես երբևիցե Շուշին Շուշա չեմ անվանել»,-ասաց ՔՊ պատգամավորը՝ խորհուրդ տալով ընդդիմադիր պատգամավորին դասեր քաղել ընտրությունների արդյունքներից։
Հանրահին հեռուստատեսության եթերում Ռուբինյանի խոսքը՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ փոխնախագահի ընդդիմության թեկնածու
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կվիճարկեն ԱԺ նախագահի ընտրությունները ՍԴ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին