Արամ Վարդևանյան. Մարդկանց հարցրեք՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղը ծանր բա՞ն է, թե՞ դժբախտություն է
«Կարելի՞ է կորոնավիրուսի դեմ պայքարը համարել փայլուն, երբ դրա հետևանքով այդքան մահ ենք տեսել»,-ԱԺ ամբիոնի մոտ, անդրադառնալով ՔՊ կողմից ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանի ելույթներին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով, հազարավոր մահերի դեպքում փայլուն պայքար ձևակերպումը, մեղմ ասած, կոռեկտ չէ, կամ առնվազն իրականությունից կտրված լինելու հերթական դրսևորումներից է։
«Մյուսը, պարզվում է, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը պարզապես ծանր բան է։ Իսկապե՞ս։ Այսինքն, Հայաստանի Հանրապետության հազարավոր հերոս տղաների մարտիրոսումը, հայրենիքի կորուստը, մեր արժանապատվության տրորումը, որ մինչ օրդ շարունակվում է թշնամական ուժերի կողմից առանց որևէ կոնկրետ դիմադրության, սոսկ ծանր բան է։ Իսկապե՞ս։ Դուք շատ հաճախ խոսում եք ժողովրդից, փողոցում մարդկանց հարցրեք, նոյեմբերի 9-ի փաստաթուղը ծա՞նր բան է, թե՞ դժբախտություն»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- 02.08.2021. Վարանդայի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն
- 31.07.2021. Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 5735 հիվանդ
- 29.07.2021. Ջրականում զոհված զինծառայողի աճյուն են հայտնաբերել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները