Արծվիկ Մինասյան. Սա է հիմքերի հիմքը, որ դուք մեր տարածքային ամբողջականությունը բերել հասցրել եք այս վիճակին
«Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ միջազգայնորեն ճանաչված սահման չի ունեցել։ Մի խառնեք Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության հողօգտագործման, այդպես էլ գրվում է, տարածքները պետական սահմաններ հասկացության հետ»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին։
Նրա խոսքով, եթե դա իշխող ուժի համոզմունքն է, ապա հենց դրանով էլ կարելի է բացատրել, թե ինչու է Հայաստանն անընդհատ տարածքներ զիջում և համարում, որ Ադրբեջանի հետ ապահովում են սահմանգծում կամ սահմանճշտում։
«Չկա այդպիսի բան, հենց սա է հիմքերի հիմքը, երբ դուք մեր տարածքային ամբողջականությունը բերել հասցրել եք այս վիճակին ու պարզապես հանձնում եք։ Դա վերաբերում է Արցախին, ազատագրված տարածքներին։ Դրա համար շատերի մոտ Արցախը Հայաստանի կամ հայ ժողովրդի համար դիտվել է ընդամենը տարածք»,-ասաց Մինասյանը։
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, խրատական ոճոց ելույթ ունեցող իշխանական պատգամավորներն առաջին հերթին իրավունք չունեն նման ևակերպումներով հայտարարություններ անել, քանի որ Հայաստան սպասվումէ իսկապես մեծ աշխատանք միջազգային հարթակներում, միջազգային հարաբերություններում։
«Հորդորս է, որ նման արտահայտությունները բարձրաձայնելուց առաջ շատ լուրջ քննարկումների առարկա դարձնել»,-ասաց Մինասյանը՝ ընդգծելով, որ նման հայտարարություններն անթույլատրելի են հատկապես Ռուբեն Ռուբինյանի կողմից, որը զբաղեցրել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը։
«Հայաստան» դաշինքի պատգամավորն ասաց՝ իշխանության հետ իրենց աշխատանքը լինելու է համառ, հետևողական, հայոց պետականության հիմքերի ամրապնդման դաշտում։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Մարդկանց հարցրեք՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղը ծանր բա՞ն է, թե՞ դժբախտություն է
- Մամիջանյանը ցավակցեց ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ական որոշ պատգամավորների ընտրվելու կապակցությամբ
- Տիգրան Աբրահամյան. Պատերազմի վերսկսկման վտանգի անվան տակ նոր տարածքներ չե՞ն հանձնվելու Ադրբեջանին
- Աննա Մկրտչյան. Ռիսկեր կան, որ այս անգամ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրվի թուրքի լրտես
- Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ փոխնախագահի ընդդիմության թեկնածու
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կվիճարկեն ԱԺ նախագահի ընտրությունները ՍԴ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան