Բոլորս պետք է լրջանանք․ Գեղամ Նազարյան
Ամենավատ բանն է, երբ մեծ աղետից հետո գիտակցում չկա, որ աղետը եղել է՝ ԱԺ-ում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Երբ այստեղ նշում են, որ սպառնում են, «մատ են թափ տալիս», հետո ամբիոնին է մոտենում Բաբկեն Թունյանը և լսում ես ու ասում՝ փառք Աստծո, հարևան խմբակցությունում կան մարդիկ, որոնք իսկապես մտածում են երկրի մասին։ Հետո նորից հայտնվում է մեկը, որն սպառնում է խեղդել բնում, նորից պողպատե մանդատ է ցույց տալիս։ Ես խնդրում եմ, հասկացեք երկիրն ինչ վիճակում է»,- ասաց Նազարյանը։
Նազարյանը հորդորեց, հատկապես իշխող ուժին, հաշվի առնել, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ հազարավոր տղերք պետք է շարունակեին ծառայությունը բանակում, կամ վերադարձած քայլեին փողոցով, բայց չեն քայլում. «Հիշենք, որ ապրում ենք այդ երկում, որտեղ հետպատերազմյան շոկը չի անցել ու երկար ժամանակ չի անցնելու։ Կուզենայի ունենայինք մի երկիր, որտեղ որևէ մեկն իր մտածված, կուզեք՝ ոչ մտածված, անզգույշ, արկածախնդիր գործողություններով մեր երկիր, մեր տուն պատերազմ, պարտություն չբերեր։ Բոլորս պետք է լրջանանք»։
Պատգամավորն առաջարկեց ստեղծենք քննիչ հանձնաժողով՝ պարզելու և քննելու մի շարք հարցեր, որոնք վերաբերում են 44-օրյա պատերազմին։ Մասնավորապես, թե ինչո՞ւ պատերազմ եղավ, թե ինչո՞ւ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեց և այլն։
«Դուք էլ Ձեր առաջնորդին այդ հարցերը պետք է տաք։ Մինչև «ինչու»-ների պատասխանը չստանանք, հաստատ առաջ չենք շարժվի»-ասաց Նազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես կարող ենք հանդուրժել, եթե մեր երկու գործընկերները գտնվում են անազատության մեջ․ Սեյրան Օհանյան
- Պոպոլիզմը, մարդկանց աչքերում փոշի ցանելը շարունակվում է․ Վահե Հակոբյան
- Սոս Հակոբյան. Հակոբ Արշակյանը կա՛մ ստախոս և մորթապաշտ է, կամ տգետ
- Թագուհի Թովմասյան. Մենք ԱԺ-ում անընդհատ բախվում ենք զինված մարդկանց
- Արսեն Բաբայան. ԱԺ-ում տեսարանը շատ տհաճ է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները