Մարզիչ. Կարեն Ասլանյանից խլել են հաղթանակը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանի անձնական մարզիչ, հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը խիստ դժգոհել է գոտեմարտի ընթացքից և գրանցված արդյունքից։
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, նա հայտարարել է, որ եգիպտացի Մոհամադ Էլսայեդիի հետ պայքարում երկրորդ անգամ են մրցավարները Կարենից գողանում, խլում հաղթանակը:
Հիշեցնենք, որ ամառային 32 –րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաքում այսօր մրցելույթ է ունեցել հունահռոմեական ըմբշամարտի մեր վերջին՝ չորրորդ ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը ( 67 կգ):
Առաջին գոտեմարտում նա հաղթեել է հունգարացի ուժեղ մրցակցին: Երևանցուց հաջողություն էր ակնկալվում նաև եգիպտացի Մոհամադ Էլսայեդիիի հետ մրցավեճում:
«Եվ հայորդին գործում էր վստահ, անկաշկանդ, գլխավորում էր հաշիվը: Այն էլ ասենք, որ մրցապայքարին անհիմն միջամտություններով երբեմն խանգարում էր մրցավարը, որը , չգիտես ինչու, նաև նկատողություն տվեց Կարենին: Բայց մեր ըմբիշը վերջինը հաղթական միավորներ շահեց, հավասարեցրեց հաշիվը (7 : 7 ) և հաղթելու փոխարեն . . . պարտվեց»,-մանրամասնում են ՀԱՕԿ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր ասպարեզ կելնի մեդալի հավակնորդ Կարեն Ասլանյանը
- Մինսկ-2019. Կարեն Ասլանյանը և Կարապետ Չալյանը դուրս եկան կիսաեզրափակիչ