Ադրբեջանական ԶՈՒ-երն անօրինական զբաղեցնում են ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Courrier d'Erévan պարբերականին՝ անդրադառնալով ՀՀ սահմանին տիրող իրավիճակին , բնակիչների իրավունքների խախտումներին և այլ թեմաներին։
«Ադրբեջանական զինված ուժերն անօրինական զբաղեցնում են ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները: Նրանց ներկայությունն այդ վայրերում խաթարում է մարդկանց բնականոն կյանքը և վտանգ է ներկայացնում նրանց ազատ տեղաշարժի և անվտանգության համար:
Նրանք պետք է հեռանան ՀՀ գյուղերի հարևանությունից և ճանապարհներից»,- նշել է նա իր հարցազրույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին