Միգրանտների խռովությունը Լիտվայում ԵՄ համարում է Լուկաշենկոյի ռեժիմի սադրանք․ Euronews
Լիտվայի ոստիկանությունը ջրցան մեքենա և արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելու միգրանտների ամբոխին, որոնք ապստամբել են, իրենց կարծիքով, Ռուդնինկայ գյուղի ժամանակավոր ճամբարում վատ պայմանների պատճառով։ Միգրանտներն ասում են, որ իրենց հայրենիքում ավելի լավ էր, նրանք հրաժարվում են ուտել իրենց տրված սնունդը և խմել տարօրինակ գույն ունեցող ջուր: Խռովության պատճառը, ըստ տեղական իշխանությունների, անձրևի պատճառով վրանների հեղեղումն էր: Այս մասին գրում է Euronews-ը։
Այս տարվա սկզբից Լիտվայում արդեն ձերբակալվել է գրեթե 4 հազար անօրինական միգրանտ` 50 անգամ ավելի, քան ամբողջ անցյալ տարի: Նրանց երկու երրորդը Իրաքի քաղաքացիներ են, որոնք այստեղ են ժամանում Մինսկով: Վիլնյուսը և Բրյուսելը մեղադրում են Բելառուսի իշխանություններին սահմանի անօրինական հատում կազմակերպելու մեջ:
Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը հայտարարել է, թե «սա Լուկաշենկոյի ռեժիմի սադրանքն է»։
«Սա բացարձակ անընդունելի է, և մենք պետք է հստակ հայտարարենք՝ Եվրամիության տարածք ազատ մուտք չկա։ Լիտվան, ԵՄ-ն ու Շենգենյան գոտու երկրները պարտավոր են կանխել չարտոնված մուտքը Շենգենյան գոտի»,-ասել է Յոհանսոնը։
Իլվա Յոհանսոնը երկուշաբթի այցելել էր Լիտվա, երբ Բելառուսից ռեկորդային թվով միգրանտներ մուտք գործեցին Լիտվա` 287, ավելի, քան նախորդ երեք տարիներին միասին վերցրած: Յոհանսոնը խոստացել է, որ Եվրամիությունը Վիլնյուսին կտրամադրի 12 միլիոն եվրո անհապաղ շտապ ֆինանսավորում և երկիր կուղարկի հակաճգնաժամային թիմ:
Նշվում է, որ Բրյուսելը լայնածավալ պատժամիջոցներ սահմանեց Բելառուսի իշխանությունների դեմ հունիսին՝ Ryanair ավիաընկերության ինքնաթիռի՝ Մինսկում հարկադիր վայրէջքի միջադեպից հետո: Ի պատասխան՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ասաց, որ իր երկիրն այլևս նախանձախնդիր չի լինի միգրանտներին զսպել ԵՄ ճանապարհին: Մեկ տարի առաջ Եվրամիությունը չճանաչեց Բելառուսում նախագահական ընտրությունների պաշտոնապես հայտարարված արդյունքները՝ մեղադրելով Բելառուսի իշխանություններին կեղծիքների մեջ: Զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին Լուկաշենկոն, որը կրկին հռչակվեց նախագահ, կոշտ արշավ սկսեց իր քաղաքական հակառակորդների դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին