Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը հայրենիք կվերադառնա արծաթե մեդալով
Մինչև109 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Հայաստան կվերադառնա արծաթե մեդալով։
«Մեդիամաքս»-ը մանրամասնում է.
«Մինչև 109 կգ քաշային կարգի պոկում վարժությունը հայ ծանրորդը սկսեց 190 կգ-ից ու առանց դժվարության բարձրացրեց այն: Ապա Մարտիրոսյանը 5 կգ-ոց քայլ կատարեց ու նորից գրանցեց քաշը՝ սահմանելով Օլիմպիական ռեկորդ, 198 կգ-ը ծանրորդին չենթարկվեց:
Ուզբեկ Ակբար Դյուրաևն այդ վարժությունում նրան 2 կգ զիջեց, և հետաքրքիր պայքարը տեղափոխվեց հրում: Նախ ծանրաձողին մոտեցավ ու 227 կգ բարձրացրեց Դյուրաևը, ապա Մարտիրոսյանը գրանցեց 228 կգ: Ուզբեկ ծանրորդի 3-րդ մոտեցումը ռեկորդային էր՝ 237 ու նա երկամարտում առաջ անցավ 430 կգ-ով:
Վերջին խոսքը պետք է Մարտիրոսյանն ասեր, ամեն ինչ միայն նրանից էր կախված, սակայն 238 կգ-ը նա 2 մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել ու Օլիմպիական խաղերում 2-րդ արծաթե մեդալը նվաճեց երկամարտի 423 կգ-ով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան