Տիգրան Աբրահամյան. Պատերազմի վերսկսկման վտանգի անվան տակ նոր տարածքներ չե՞ն հանձնվելու Ադրբեջանին
Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ստորագրումից ամիսներ անց Կովսականի, Սանասարի շրջանից տարածքներ հանձնվեցին թշնամուն, որոնք գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության ներք։ Նույնը վերաբերում է Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերին, հարակից բարձունքներին, Դիզափայտ լեռանը։ ԱԺ-ում ԱԺ փոխնախագահի ՔՊ-ական թեկնածու Ռուբեն Ռուբինյանին հիշեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը, որ անվտանգային հարցերի փորձագետ է, հիշեցրեց, որ Փաշինյանը հայտարարել է ՝ այդ տարածնքներն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ եղել է բանավոր փոխըմբռնում, պատերազմի վերսկսկման վտանգ։
«Հիմա արդյոք պատերազմի վերսկսկման վտանգի աճի պարագայում, որոշակի ռիսկեր այսօր էլ դրսևորովում են Հայաստանի սահմանին, չի՞ գործելու այդ վատ նախադեպը, պատերազմի վերսկսկման վտանգի անվան կամ հիմնավորման տակ նոր տարածքներ չե՞ն հանձնվելու Ադրբեջանին։ Ի դեպ, Ադրբեջանը վերջին շրջանում իր հավակնությունների մասին բավականին ակտիվ է հայտարարում»,-իշխող ուժի պաշտոնյային հարցրեց Տիգրան Աբրահամյանը։
Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, նախ Հին Թաղերը, Խծաբերդը, Դիզափայտը չեն հանձնվել, այլ «ապօրինաբար, նոյեմբերի 9-ի հայտարարության ակնհայտ խախտմամբ ադրբեջանական հարձակման արդյունքում գրավվել են»։
«Ինչ վերաբերում է Սյունիքի հարակից հատվածներին, դրա պատասխանը տրվել է մի քանի անգամ, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Մեր տրամաբանությունը եղել է հետևյալը, որ ընդհանրապես միջազգայնորեն ճանաչված պետական սահմանը դա գիծ չէ, այլ որոշակի երաշխիք է։ Մի բան է, երբ զինված բախումներ են, մեկ այլ բան, երբ մեր զորքերը կանգնում են նախկին հայկական ԽՍՀ սահմաններին։ Դա է եղել տրամաբանությունը»,-հայկական տարածքները թշնամուն հանձնելն այսպես հիմնավորեց իշխող ուժի ներկայացուցիչը։
Նրա խոսքով, այժմ նման բան հնարավոր չէ, այն պարզ պատճառով, որ կանգնած ենք ՀՀ սահմանին, որը որոշակի երաշխքիներ է ենթադրում։
«Դա ոչ միայն ՀՀ սահմանն է, այլև ՀԱՊԿ սահմանն է։ Հիմա կարող եք իմ ասածից բխեցել, որ դա չխանգարեց, որ Սև լճի ու Գեղարքունիքի հատվածներում տեղի ունենան հայտնի իրադարձությունները։ Եվ ես կհամաձայնեմ ձեզ հետ, կասեմ, որ մենք կշարունակեն աշխատել ՀԱՊԿ մեր գործընկերների հետ, որպեսզի գործիքակազմն իրականացվի, քանի որ դա միջազգային պարտավորություն է»,-նշեց Ռուբինյանը։
Տիգրան Աբրահամյանն արձագանքեց, որ մայիսի 12-ին ադրբեջանական ուժերն ապօրինաբար, ՀՀ իշխանությունների թողտվությամբ մուտք են գործել Սյունիքի ու Գեղարքունիքի մոտ 100-110 կմ հատվածի տարբեր մասեր, մինչև 3.5 խորությամբ, այդ տարածքները բռնազավթված են, սակայն մինչ այսօր խնդրի կարգավորման ու այդ տարածքները ՀՀ վերահսկողության ներքո բերելու ուղղությամբ պատշաճ միջոցառումներ չեն իրականացվել։
«Ձեր ասած հիմնավորմամբ, ցանկացած պահի Ադրբեջանը կարող է զավթել ՀՀ տարբեր հատվածներ, դուք հետագայում կհիմնավորեք, որ Ադրբեջանը ապօրինաբար զավթեց։ Այսինքն ՀՀ քաղաքացին չպետք է ունենա անվտանգության զգացում, երաշխիքներ, որ հետագայում Ադրբեջանի սանձարձակության, լկտիության, իր սպառազինության մեծացման պարագայում կհավակնի այն տարածքներին, որոնց մասին այսօր հայտարարում է»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ռուբինյանը հայտարարեց՝ Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել ՀՀ տարածք, դա ապացուցվել է մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքում տեղի ունեցածով։
«Ինչ վերաբերում է Սև լճի, Գեղարքունիք հատվածներին, ապա ադրբեջանական ուժերն այնտեղ գտնվում են ապօրինի, ու պետք է այնտեղից դուրս գան։ Մեր վերլուծությունն այն է, որ փորձում պայեթեցնել տարածաշրջանային կիսակայունությունն ու չկատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված կոմունիկացիաների ապաշրջափակման կետը»,-ասաց Ռուբինյանը՝ նշելով, որ աշխատում են այդ ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Մկրտչյան. Ռիսկեր կան, որ այս անգամ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրվի թուրքի լրտես
- Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ փոխնախագահի ընդդիմության թեկնածու
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կվիճարկեն ԱԺ նախագահի ընտրությունները ՍԴ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան