Տիգրան Աբրահամյան. Ինչո՞ւ է թույլ տրվել, որ Ադրբեջանը տարբեր հատվածներում ներխուժում ապահովի
«Տեղի է ունեցել ծանր հանցագործություն, Հայաստանի սուվերեն տարածքի որոշ հատվածներ բռնազավթված են Ադրբեջանի կողմից։ Դրանից երեք ամիս անց որևէ մեկը քաղաքական կամ իրավական պատասխանատվության դրա համար չի ենթարկվել։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցի վերաբերյալ»,-ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Հակոբ Արշակյանին նման հարց ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Անվտանգային հարցերով փորձագետ պատգամավորն ընդգծեց, իրավիճակային վերլուծությունը ցույց է տվել, սահմանի որ հատվածում ունեցել ենք կահավորված առաջնագիծ, անհրաժեշտ դիրքային ենթակառուցվածքներ, կարողացել ենք ցուցաբերել դիմակայություն և թշնամին չի կարողացել ներթափանցում ապահովել, ինչպես օրինակ Երասխի, Կութի հատվածներում։
«Պատերազմից ամիսներ անց սահմանի շուրջ 100 կմ հատվածում մենք անհրաժեշտ ենթակառուցվածքներ չենք ունեցել»,-ասաց Տիգրան Աբրահամյանն ու հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է թույլ տրվել, որպեսզի Ադրբեջանը մինչև երեք կմ խորությամբ սահմանի տարբեր հատվածներում ներխուժում ապահովի։
Հակոբ Արշակյանը նեղսրտեց, ԱԺ-ում խոսում են միայն խնդիրների մասին, հաջողությունների մասին խոսք չկա։
«Ես սա չեմ ասում պատասխանատվությունից խուսափելու համար։ Հայաստանի պետական սահմանը մեր բոլորի սահմանն է։ Հայաստանի բանակը մեր բոլորի բանակն է։ Եթե որևէ տեղ որևէ դիրք չի տեղակյավել, դրա մասին արդեն իսկ պարզաբանումներ լսել ենք։ Եվ նաև գնահատական է տրվել Ադրբեջանի այս քաղաքականության վերաբերյալ»,-ասաց Արշակյանը։
Նա առաջարկեց, նման նուրբ հարցերի մասին ԱԺ-ում թվեր ու գնահատականներ չհնչեցնել։
Արշակյանն ասաց, որ շուտով կստեղծվի 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, առաջարկեց նման հարցերն այնտեղ բարձրաձայնել։
«Դուք իմ հարցերին ըստ էության չպատասխանեցիք։ Այդ խնդիրների թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն ձեր իշխանությունն է։ Ինչ վերաբերում է կահավորվածությանն ու ենթակառուցվածքներին, պա Ադրբեջանն այս ողջ ընթացքում օգտագործել է հետոխուզության համար մեծ թվով միջոցներ ու ներթափանցում իրականացրել է հետախուզությունն իրականացնելուց հետո։ Այստեղ ինչի մասին խոսում ենք, հրապարակված փաստեր են»,-ի պատասխան Արշակյանի հայտնեց Աբրահամյանը։
Նա հարցը կրկնեց՝ ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, ինչո՞ւ պատասխանատվության ենթարկվողներ չեն եղել։
«Ասվածին ավելացնելու որևէ բան չունեմ»,-ասաց Արշակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբինյանն ընտրվեց 70 ձայնով
- Արծվիկ Մինասյան. Սա է հիմքերի հիմքը, որ դուք մեր տարածքային ամբողջականությունը բերել հասցրել եք այս վիճակին
- Արամ Վարդևանյան. Մարդկանց հարցրեք՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղը ծանր բա՞ն է, թե՞ դժբախտություն է
- Մամիջանյանը ցավակցեց ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ական որոշ պատգամավորների ընտրվելու կապակցությամբ
- Տիգրան Աբրահամյան. Պատերազմի վերսկսկման վտանգի անվան տակ նոր տարածքներ չե՞ն հանձնվելու Ադրբեջանին
- Աննա Մկրտչյան. Ռիսկեր կան, որ այս անգամ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրվի թուրքի լրտես
- Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ փոխնախագահի ընդդիմության թեկնածու
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կվիճարկեն ԱԺ նախագահի ընտրությունները ՍԴ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան