Այսօր Հայաստանի վեց մարզիկներ քննություն են բռնում Տոկիոյի օլիմպիական խաղերում
Այսօր՝ օգոստոսի երեքին Հայաստանի վեց մարզիկներ են քննություն բռնում Տոկիոյի օլիմպիական խաղերում:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ առաջինը եռացատկի հատվածում իր ուժերը չափել է կապանցի Լևոն Աղասյանը: Երկու խմբերում նախապես հայտավորված էին 16-ական ցատկորդներ: Նրանցից հինգը, սակայն, ինչ–ինչ պատճառներով, չեն ներկայացել մրցավայր:
Փաստորեն մեկնարկել են ընդհանուր հաշվով 27 աթլետներ:
Մեր պատվիրակը ցույց է տվել 16մ. 42սմ. արդյունք, զբաղեցրել է 21 –րդ հորիզոնականը և, իհարկե, չի մտել հիմնական փուլ, որին մասնակցելու իրավունք են ստանում 12 լավ արդյունքի հասած մարզիկները:
Նրանցից յուրաքանչյուրը երեք փորձ կկատարի, որից հետո ութ ուժեղագույնները կազմում են լավագույն ությակը և միմյանց միջև կվիճարկեն օլիմպիական մրցանակները:
Հարակից հրապարակումներ`
- Տոկիո. Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթանակ տոնեց
- Տոկիո-2020․ Հայտնի են ֆուտբոլային մրցաշարի եզրափակչի մասնակիցները
- Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի Օլիմիպական խաղերի եզրափակչում է
- Տոկիո 2020.Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում