Արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնն առաջադրել է իր թեկնածությունը
ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուի օրակարգում առաջին խնդիրը կազմակերպությանը ճգնաժամից հանելն ու կորսված հեղինակությունը վերականգնելն է: Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնն արդեն ՖԻՖԱ-ին է ներկայացրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ կազմակերպության նախագահի ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
«ՖԻՖԱ-ում ժգնաժամային ժամանակները հնարավորություն են դրական փոփոխությունների համար: Կազմակերպության ապագայի քննարկումների ընթացքում մի շարք լավ գաղափարներ են ծագել: Լավագույն ժամանակները կգան, եթե գաղափարները կյանքի կոչվեն, իսկ դա տեղի կունենա, եթե ՖԻՖԱ-ն համապատասխան ղեկավար ունենա:
Վստահ եմ, որ ՖԻՖԱ-ն կարող է հաղթահարել ծանր իրավիճակը, վերականգնել հեղինակությունը և դառնալ այն կազմակերպությունը, որին կրկին կհարգեն»,- շեշտել է արքայազն Ալին:
Հիշեցնենք, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում