«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կվիճարկեն ԱԺ նախագահի ընտրությունները ՍԴ-ում
«Վերահսատատելով, որ երեկվա ընտրությունների գործընթացը տեղիէ ունեցել խախտումներով՝ «Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես վիճարկելու է այդ գործընթացի սահմանադրականությունը ՍԴ-ում»,-ԱԺ-ում շարունակվող նստաշրջանում հայտարարեց նույնանուն խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նշենք, որ վիճարկման մտադրության մասին հայտարարել էր նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Հայաստան» Խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ հայտարարեց, երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը Սահմանդրության 94-րդ, 104-րդ հոդվածների տեսանկյունից ընթացակարգային խախտումներ են ենթադրել, որոնք քննության ենթակա են հենց Սահմանդրական դատարանում։
Նա նկատեց, որ ԱԺ նախագահի քվեարկության ընթացքում եղել են տեխնիկական ու ընթացակարգային խախտումներ, երբ քվեարկությունն ընդհատվել է, քվեաթերթիկը փոխվել է, որից հետո սկսել է նորից քվեարկություն։
«Նման բան չէր կարող լինել։ Պետք է պարզապես ավարտվեր նշված քվեարկությունը անվավեր տրամաբանությամբ, և նորից սկսկեր քվեարկությունը։ Սրա վերաբերյալ ևս գործընթաց տեղի կունենա»,-ասաց Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ երեկ 71 պատգամավոր ԱԺ նախագահ ընտրեց Ալեն Սիմոնյանին։
«Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, որն այս պահին կալանավորված է, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Արթուր Սարգսյանի թեկնածությունը, ով նույնպես անազատության մեջ է։
Նրաց ելույթ ունենալու, ընտրելու ու ընտրվելու հնարավորություն չտրվեց, ինչի հետևանքով մինչ Ալեն Սիմոնյանին որպես ԱԺ նախագահի թեկնածու ներկայացնելը, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։
Հարակից հրապարակումներ`
- 71 պատգամավոր ընտրեց Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնում
- Հայկ Մամիջանյան. ԱԺ ամբիոնը լինելու է բոլոր քաղբանտարկյալների պաշտպանության ամբիոն
- Ալեն Սիմոնյանի թեկնածության առաջադրումից առաջ ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը
- Արծվիկ Մինասյան. «Շատ ուրախ կլինենք տեսնել, թե ինչ ծպտուն է հանել Դատախազությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան