ԱԱԾ պահեստազորի սպաների միություն. Պետք է դադարեցնել քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերով հետապնդումները
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն տարածել է հայտարարություն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների համագործակցության վերաբերյալ՝ այն որակելով ազնիվ։
Տարածած հայտարարության մեջ ասված է.
«Ութերորդ գումարման Ազգային ժողովն անդրանիկ աշխատանքային նիստը սկսեց «Հայաստան» դաշինքի կողմից «Իմ քայլին» ուղղված պահանջով՝ հիմք ընդունել Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասը և անհապաղ ազատել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Զաքարյանին ու Արթուր Սարգսյանին։
Սա խորհրդարանական մեծամասնությանն առողջ քաղաքական մթնոլորտ ձևավորելու և ի նպաստ հայրենիքի գործունեություն ծավալելու ռեալ առաջարկ էր, ինչը սակայն մերժվեց։ Փոխարենը «Հայաստանի» առաջարկը միանշանակ աջակցություն ստացավ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից, որը նշանակում է՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը տրամադրված են համատեղ, միմյանց լրացնելով գործելու։
Խորհրդարանի աշխատանքային առաջին իսկ օրը ևս մեկ անգամ վկայեց, որ պետք է դադարեցնել քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերով հետապնդումները, քանզի այդ ճանապարհը տանում է փակուղի, պարալիզացնելու է Ազգային ժողովի բնականոն աշխատանքը, հանրությունը շարունակելու է մասնատված մնալ, երկիրը չի կարողանալու միակուռ լինել ու դիմակայել արտաքին մարտահրավերներին, որի հետևանքը լինելու է թշնամուն հերթական ցավոտ զիջումներ անելը»։
Հարակից հրապարակումներ`
- Օրախնդիր է համահայկական խորհրդաժողովի հրավիրումը․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- Երկրակենտրոն ուժերով ապավինել մեր երկու զորեղ սյուներին՝ Սփյուռքին ու Հայ եկեղեցուն․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- Արթուր Վանեցյանը դուրս է եկել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ից
- Աբովյանի դիահերձարանի հատակին մեր ազգային արժանապատվությունն ու հավաքական պատիվն է. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ. Ձեզ հասանելիք թղթախաղային հայտնի քուանշը հնչելու է հունիսի 20-ին
- Պաշտոններից ազատում են պետական համակարգի այն աշխատակիցներին, որոնք չեն կիսում իշխանությունների տեսակետները. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- Ունենք պետության անվտանգային խնդիրների հետ անգամ հեռավոր առնչություն չունեցող անձնավորություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
- Ձեր փնտրած սատանան ունի առավել քան կոնկրետ մարդու կերպարանք. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն ՝ ԱԱԾ գործընկերներին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին