Արսեն Բաբայան. ԱԺ-ում տեսարանը շատ տհաճ է
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ԱԺ լրատվության վարչության նախկին պետ Արսեն Բաբայանը գրում է.
«Խորհրդարանում կար մի չգրված կանոն, որ ուներ ժողովրդավարությունն ընդգծելու և խորհրդարանի դերը նշանավորելու նշանակություն. անվտանգության աշխատակիցները չեն կրում համազգեստ, որպեսզի որևէ դեպքում քաղաքական ամենակարևոր մարմինը չռազմականացվի: Նույնիսկ որևէ դեպքում որևէ մեկի մոտ ռազմականացման տպավորություն չթողնի:
Այսօր լրատվականներում տեսա ԱԺ միջանցքներում հսկողություն իրականացնող տասնյակ զինվորական համազգեստով ծառայողների:
Տեսարանը շատ տհաճ է...»։
Panorama.am-ն այս լուսանկարներն արել է ԱԺ-ում երեկ և այսօր։
Հարակից հրապարակումներ`
- «ԱԺ-ում սահմանափակումներն աննորմալ են, աբսուրդ, ստորացուցիչ, նաև՝ հակասահմանադրական»
- Թագուհի Թովմասյան. Հուսով եմ՝ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակող որոշում երբևէ չի էլ լինի