
Զելենսկի․ Ղրիմը երբեք չի դառնա ռուսական տարածք
Ղրիմը երբեք չի դառնա Ռուսաստանի մաս, «Дом» հեռուստաալիքի եթերում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այս մասին գրում է Ria-ն։
Նրա խոսքով՝ ռուսները երբեք Ղրիմը չեն սիրի այնքան, որքան ուկրաինացիները: Զելենսկին հիշել է իր մանկությունը Ղրիմում։
«Սա իմ հողն է, սա նրանց հողը չէ: Նրանք այստեղ չեն լինի, նրանց սերունդները այստեղ չեն մեծանա: Եվ նրանց երեխաները այստեղ չեն, և նրանք չեն մահանա մեր հողի համար: Այն երբեք չի լինի ռուսական տարածք»,-հայտարարել է Զելենսկին, եզրակացնելով, որ հետևաբար, թերակղզու վերադարձը Ուկրաինա ժամանակի հարց է։
Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ Կիևի իշխանություններն ամեն ինչ անում են՝ Ղրիմը վերադարձնելու համար: