Քաղաքական 20:31 03/08/2021 Հայաստան

Հայկական «օլիմպիականի» ոդիսականը․ կամ ինչու է արտերկիր գնում ու դժկամությամբ հետ գալիս Հայաստանի նախագահը․ Էդգար Ղազարյան

«Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ամենահաճախ արտերկրյա գործուղումների և շրջագայությունների մեկնող պաշտոնյաներից մեկն է։ COVID-19-ը որոշակիորեն սահմանափակել էր նրա արտասահմանյան ճամփորդությունների գրաֆիկը, որը հիմա սահուն կերպով վերականգնվում է։

Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2021 թվականի հուլիսի 22-ից 28-ը Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է Ճապոնիայի մայրաքաղաք  Տոկիոյում։ Ի դեպ, իր պաշտոնավարման ոչ տևական ժամանակահատվածում սա Արմեն Սարգսյանի երկրորդ այցելությունն է Ճապոնիա (նախորդ անգամ նա Տոկիո է այցելել 2019 թվականի հոկտեմբերի 21-ից 26-ը՝ Ճապոնիայի նոր կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր տոնակատարությանը մասնակցելու նպատակով)։

Որպես կանոն, արարողակարգային իմաստով, նախագահների, վարչապետների, խորհրդարանի ղեկավարների, արտաքին գործերի նախարարների պաշտոնական և աշխատանքային այցելությունները տևում են 1-2 օր, առանձին դեպքերում (այցի կարևորությունից և ծրագրային միջոցառումների խտությունից և այլ գործոններից ելնելով) կարող է տևել 3 օր։ Իսկ Արմեն Սարգսյանի պարագայում, ամեն ինչ այլ է։ Նախորդ անգամ նա Ճապոնիայում մնացել է 6 օր, իսկ վերջին այցի ընթացքում՝ 7 օր, ընդ որում վերադարձը ներկայացնելով իբրև «բարի կամքի դրսևորում» կամ իր կողմից մեծ «զոհողություն»՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումների հանգամանքով (Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյից վերադառնում է Հայաստան և այսօր կլինի Հայաստանում. հուլիսի 28-ին այս «բարի ավետիսն» ազդարարել է նախագահի աշխատակազմը)։

Հիմա հարց․ ինչու՞ էր գնացել Արմեն Սարգսյանը Ճապոնիա։
Պատասխանը մի գուցե պարզ է․ մասնակցելու 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Ուսումնասիրելով այդ օլիմպիական խաղերում ներկայացված 33 մարզաձևերին՝ հնարավոր չէ գտնել մի քանի լարի վրա խաղալու մարզաձև, ուստի համոզված կարելի է ասել, որ Արմեն Սարգսյանը Տոկիո էր մեկնել ոչ թե որպես ատլետ, այլ միայն պաշտոնական բացման հանդիսության մասնակից։ Ընդ որում` մի հանդիսություն, որին COVID-19-ով պայմանավորված հանդիսատեսներ գրեթե չեն մասնակցել, իսկ միջոցառումները կազմակերպվել են խիստ սահմանափակումների պայմաններում։

Ամառային օլիմպիական խաղերին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի 206 երկրներից, բայց բացման արարողությանը Ճապոնիա էին մեկնել միայն Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրին, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը, ինչպես նաև Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենը։

Հարկ է նկատել, որ օլիմպիական խաղերի կազմակերպիչը ոչ պետական բնույթի միջազգային հասարակական կազմակերպություն է՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն, որին Հայաստանից անդամակցում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն է (ՀԱՕԿ)։ Ստացվում է, որ Տոկիո չի մեկնել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, սակայն գործուղվել է Արմեն Սարգսյանի գլխավորած պետական պատվիրակություն, որտեղ տեսանելի է նաև բացարձակապես զբոսաշրջիկի կարգավիճակում, օլիմպիական խաղերին որևէ ֆունկցիոնալ դերակատարում չունեցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Կարելի է մտածել, որ Արմեն Սարգսյանը անտեղի է գնացել Ճապոնիա և մսխել պետական բյուջեից այդ այցին հատկացված 16,9 մլն դրամի միջոցները, որով հնարավոր էր հսկայական քանակության մարզական գույք ձեռք բերել մի քանի տասնյակ մարզադպրոցների համար և զարգացնել օլիմպիական մարզաձևերը մեր հանրապետությունում։

Բայց իրականում Արմեն Սարգսյանի ձգձգվող այցի ամենատպավորիչ մասը մասնավոր ոլորտի ճապոնական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումներն են։ Իհարկե, դրանցից դեռ ոչ մի դեպքում Հայաստանը ոչինչ չի շահել, իսկ թե ինչ է շահել իր կենսագրության մեջ մի շարք վերազգային ընկերությունների բիզնես խորհրդատու Արմեն Սարգսյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացված իր հայտարարագրերում չարտացոլված, սակայն շատերի համար հայտնի նրա մասնավոր բիզնեսները, դա այլ հարց է։

Դատարկ տրիբունայում մի հատ եռագույն դրոշով նկարվելուց հետո, մեկնարկում է նրա այցի՝ իր համար կարևոր մասը․ հանդիպումներ YAMAHA ընկերության ներկայացուցիչների, Միջազգային համագործակցության ճապոնական բանկի (JBIC) կառավարիչ Տադաշի Մաեդայի հետ, Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միյանագայի հետ և այլն։ Կարծում եմ շատերին է հասկանալի, որ հասարակ մարդիկ, անգամ ոչ բարձր մակարդակի շատ պաշտոնյաներ, Mitsubishi Heavy Industries-ի խորհրդի նախագահի հետ հանդիպել չեն կարող, իսկ Հանրապետության նախագահի կարգավիճակը տալիս է այդ հնարավորությունը, որի արդյունքները կարող են օգտակար լինել ոչ թե պետությանը, այլ սեփական շահերին, լավագույն դեպքում մի փոքր չափով նաև «Իմ քայլը» հիմնադրամին։

Ի դեպ Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միյանագայի հետ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև 2019 թվականի իր այցի ընթացքում, ինչից կարելի է ենթադրել, որ այդ ընկերության հետ իր գործերը սահուն են ընթանում։ Իսկ 2019 թվականի հանդիպումը Asahi Group ընկերության նախագահ Ակիյոշի Կոժիի հետ հանդիպումը շատ ավելի գործնական բնույթ կարող է կրել, քանզի այդ ընկերության արտադրատեսակների վաճառքով Հայաստանում, մի գուցե նաև այլ երկրներում, զբաղվում է Արմեն Սարգսյանի ընտանիքի կողմից ղեկավարվող ընկերությունը։
Հատկանշական է այն փաստը, որ Հանրապետության նախագահի կայքում չկա ոչ մի տեղեկատվություն Արմեն Սարգսյանի արտասահմանյան գործողումների իրավական և ֆինանսական հիմքերի մասին։

Մասնավորապես, նախագահի կայքի «Կարգադրություններ» բաժնում տեղադրված չեն գործուղումների մասին կարգադրությունները, որից պարզ կլիներ այցերի օրերը, պատվիրակությունների կազմերը, հատկացված ֆինանսական միջոցները և այլն։

ՈՒշագրավ է այն, որ Արմեն Սարգսյանի Ճապոնիա կատարած այցերն արտացոլված չեն ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքում երկկողմ այցելությունների ցանկում, ինչը ևս վկայում է այդ այցերի առավելապես մասնավոր բնույթի մասին։

Եթե այս ամենին հավելենք, որ համաձայն ՀՀ Սահմանադրության Հանրապետության նախագահը արտաքին քաղաքականության մշակման և իրագործման հարցում որևէ իրավասություններ չունի և պարտավոր է սահմանափակվել միայն վարչապետի առաջարկությամբ Մակունցներ դեսպան և նշանակելով և դիվանագիտական աստիճան աստիճան շնորհելով, ինչպես նաև այլ պետությունների դեսպաններից հավատարմագրեր ընդունելով, ապա նրա արտասահմանյան այցելությունները սեփական բիզնեսի և անձնական հետաքրքրություններից բացի կարող են ունենալ նաև զբոսաշրջային նշանակություն, միայն մի տարբերությամբ, որ իրականացում են մեր պետության միջոցների ու հեղինակության հաշվին»,-  ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Լուսանկարը՝ գրառման հեղինակի ընտրությունն է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}