Շուռնուխ և Որոտան բնակավայրերում 11 ընտանիք նոր բնակարան կունենա
Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են: Այս մասին տեղեկացնում է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։
«Շուռնուխում և Որոտանում հետպատերազմական շրջանում բնակավայրերի բնակիչները, որպես առաջնահերթ խնդիր, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ներկայացրել էին բնակարանաշինության հարցը, ինչին համայնքի ղեկավարն արագ արձագանքել էր։
Վազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքները ընթացիկ են։ Հիմնովին նորոգվում են համայնքային ենթակայության երկու շենքերը, որի արդյունքում բնակավայրերի 11 ընտանիք նոր բնակարան կունենա»,- հայտնում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները