Ռուբինյանն ընտրվեց 70 ձայնով
ՔՊ կողմից ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանը գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվեց 70 կողմ ձայնով։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ասաց, քվեախցիկում եղել է 70 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չկա։
Ռուբինյանը նստեց նախագահության հատվածում՝ Ալեն Սիմոնյանի կողքին, շնորհակալություն հայտնեց վստահության համար։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին Ռուբինյանի ընտրությանը։
Այժմ խորհրդարանում պատգամավորները հարցեր են ուղղում ԱԺ փոխնախագահի՝ ՔՊ առաջարկած մյուս թեկնածուին՝ Հակոբ Արշակյանին։
Ընդդիմադիր խմբակցություններն այդ պաշտոնում առաջադրել են «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։
Իշխող խմբակցությունն Իշխան Սաղաթելյանին ընտրել-չընտրելու հարցով փակ նիստ էր հրավիրել, սակայն նիստի մասնակիցները գրեթե միաձայն հայտարարեցին, որ որոշման մասին կհայտարարի ՔՊ խմբակցության ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկ Մինասյան. Սա է հիմքերի հիմքը, որ դուք մեր տարածքային ամբողջականությունը բերել հասցրել եք այս վիճակին
- Մամիջանյանը ցավակցեց ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ական որոշ պատգամավորների ընտրվելու կապակցությամբ
- Տիգրան Աբրահամյան. Պատերազմի վերսկսկման վտանգի անվան տակ նոր տարածքներ չե՞ն հանձնվելու Ադրբեջանին
- Աննա Մկրտչյան. Ռիսկեր կան, որ այս անգամ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրվի թուրքի լրտես