Պոպոլիզմը, մարդկանց աչքերում փոշի ցանելը շարունակվում է․ Վահե Հակոբյան
ԱԺ ներսում և հեռուստատեսությամբ պոպոլիզմը, մարդկանց աչքերում փոշի ցանելը շարունակվում է, իսկ իրականում շարունակվում է քաղաքական հետապնդումները և հետևողականորեն անում են քայլերը ։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
Նա նշեց, որ քննչական մարմինն արգելում է տեսակցությունը դաշինքի կալանավորված պատգամավորներին։
Ինչ վերաբերում է հարցին,թե ինչ պաշտոն է նա զբաղեցնում կամ զբաղեցրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, Վահե Հակոբյանը հայտնեց, որ կոմիբինատի խորհրդում դադարեցվել է իր լիազորությունները և այլևս չի զբաղեցնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնը:
«Որոշում կայացնելով վերցնել մանդատը՝ ակնհայտ է, որ հակասություն կա օրենքի, անհամատեղելի են երկու պաշտոնները: Ստիպված դուրս եմ եկել այդ պաշտոնից, և դադարեցվել են իմ լիազորությունները»,- ասաց Վահե Հակոբյանը:
Մեկ այլ հարցին, թե արդյոք Միքայել Մինասյանը մասնաբաժին ունի, Հակոբյանն արձագանքեց․
«Անհեթեթություն եք ասում դուք,միանգամից ասում եմ եմ ՝ ոչ , չունի»։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը,թե չագուչն առաջինը կոմբինատի աշխատակիցների գլխին է ջարդվելու, պատգամավորն ասաց․ «Ժամանակը ցույց կտա, թե չագուչն ում գլխին կկոտրվի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին